Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը ոչ հերքում ոչ էլ հաստատում է լուրը, ըստ որի, Արսեն Թորոսյանը փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

«Կարող եմ միայն ասել, որ այս պահին նախագահական է ուղարկվել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու դիմումը: Պաշտոնապես չկա փաստաթուղթը, դրա համար չեմ կարող հաստատել, չեմ էլ կարող հերքել: Մինչեւ չլինի պաշտոնապես ազատման դիմումը, ես չեմ կարող հաստատել»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու դիմումը վարչապետի աշխատակազմից հասել է ՀՀ նախագահի աշխատակազմ: Մամուլում լուրեր են շրջանառում, որ Արսեն Թորոսյանը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար՝  փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին, որն, ըստ շրջանառվող լուրերի, հրաժարականի դիմում է գրել։