Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 1-ը, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Մինչ այժմ ԲԳՎ է ստացել մանկատան 206 շրջանավարտ։

Հիշեցնենք, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի, 1991 թվականից առ այսօր սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատան շրջանավարտները։