Արսեն Ղուկասյանը, որը փնտրում է պատերազմի ժամանակ անհետ կորած եղբորը և եղբորորդուն, ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասել է. «Վերջին օրերին մարդիկ կան՝ գրել էին, որ ինձ էլ էն շարքերի մեջ մտցրեցին, իբր մենք էլ ենք դավաճանում մեր սկզբունքներին:

Հավաստիացնում եմ՝ ոչ մեկիդ մոտ կասկած չլինի, թե ես իմ սկզբունքներին, համոզմունքներին դավաճանելու եմ: Ես մնալու եմ իմ կարծքին, իմ մտքերին հավատարիմ: Ոչ մեկ ոչ մի ձև չի կարա ինձ էդ ամեն ինչից հետ պահի: Նեղվում եմ, երբ գրում են, թե՝ դու էլ անցար դավաճանների շարքերը… Ես չեմ կարա դավաճանեմ իմ ախպոր արյունը»: