Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարելի կապել միայն Ալեքսեյ Նավալնու խնդրի հետ, կան նաեւ այլ կարեւոր հարցեր: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Անցած տարի հոկտեմբերին Եվրամիության ԱԳՆ խորհրդում միության անդամները քննարկեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այդ հարաբերությունները կառուցվում են 5 հիմնական սկզբունքների հիման վր, որոնք հաստատվել են 2016 թվականին: Հոկտեմբերին նաեւ ասվել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարելի կապել Նավալնու հետ կապված վիճակի հետ, քանի որ կան այլ հարցեր, ինչպես օրինակ՝ Ուկրաինա, Մինսկի համաձայնագրեր»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն նախօրեին պահանջել է ազատ արձակել բլոգերին:

Պատասխանելով Նավալնու պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ընդլայնման մասին հարցին, Ստանոն նշել է, որ պատժամիջոցների հարցը գաղտնի գործընթաց է, եւ երբ որոշում կայացվի, համապատասխան հայտարարություն կարվի: