ՌԴ 2021 թվականի հունվարի 18-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահներ Արման Դիլանյանի և Վալերի Զորկինի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը:

Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդումը, այդ թվում, Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմանի պաշտոնական այցերի ձևաչափով: