ԱՄՆ-ում հանգստյան օրերն անցել են հունվարի 20-ին Ջո Բայդենի երդմնակալությանը նախապատրաստվելու եւ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հնարավոր ցույցերի նշանի ներքո:

Ամբողջ երկրից Ազգային գվարդիայի զորքերն ուղղվել են Վաշինգտոն, որպեսզի կանխեն հունվարի 6-ի անկարգությունների կրկնողությունը, որին զոհ գնացին մի քանի մարդիկ: Այդ ժամանակ Դոնալդ Թրամի մի քանի հազար կողմնակիցներ գրոհով վերցրել էին Կապիտոլիումը: ՀԴԲ-ն ավելի վաղ նախազգուշացում էր հրապարակել բոլոր նահանգների մայրաքաղաքներում հունվարի 16-20-ը արմատական խմբերի զինված կողմնակիցների հնարավոր երթերի մասին, փոխանցում է BBC-ն:

Որոշ քաղաքներում պետական շենքերի պատուհանները մեխել են, իսկ որոշ տեղերում էլ ակտիվիստները մերժել են հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը: Թրամփի զինված կողմնակիցները ոչ մեծ խմբերով հավաքվել էին մի քանի նահանգներում, բայց նրանց միջոցառումները չէին հանգեցրել ոստիկանների հետ բախումների:

Արդյունքում՝ Boogaloo ուլտրաաջ արմատական շարժման մոտ 25 կողմնակիցներ հավաքվել էին Օհայո նահանգի Կոլումբուսի կոնգրեսի շենքի մոտ: Բայց տղամարդիկ հայտարարել էին, որ եկել են վաղուց ծրագրված հանրահավաքին ի պաշտպանություն զենքի կրման: Ավելի վաղ Boogaloo-ի որոշ կողմնակիցներ կոչ էին արել անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին դիմակայել Ջո Բայդենին իշխանության փոխանցմանը:

Մի քանի զինված ցուցարարներ օրենսդիր ժողովի շենքերի մոտ են եկել նաեւ Տեխաս, Օրեգոն եւ Միչիգան նահանգներում: Վաշինգտոնում ոստիկանները Կապիտոլիումից ոչ հեռու ձերբակալել էին 22-ամյա տղամարդու՝ զինված Glock ատրճանակով, մեծ տարողությամբ փափշտակալներով եւ 37 փամփուշտով: Նահանգի օրենքներով արգելվում է ԱՄՆ մայրաքաղաքում քաղաքացիական անձանց կողմից զենքի կրումը: Շաբաթ նույն վայրում կին էր ձերբակալվել, որը փորձել էր Կապիտոլիում մտնել՝ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակից, որն աշխատում է ԱՄՆ նախագահի աշխատակազմում: Բայց շաբաթ եւ կիրակի Ամերիկայում Թրամփի կողմնակիցների մասշտաբային ակցիաներ չեն եղել:

Ոստիկանները ձերբակալել են նաեւ Նյու Մեքսիկոյից տեղացի պաշտոնյայի, որն ավելի վաղ հայտարարել էր Բայդենի երդմնակալության դեմ զենքը ձեռքին բողոքելու պատրաստկամության մասին: Կուոյ Գրիֆինը խմբի հիմնադիրն է, որն իրեն անվանում է «Կովբոյներ՝ հօգուտ Թրամփի»: Նրան մեղադրել են հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակմանը մասնակցության մեջ:

ԱՄՆ-ում անվտանգության ուժեղացված միջոցառումները կշարունակեն գործել նվազագույնը մինչեւ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ավարտը: