Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 07։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշխաբաթի փողոցում՝ «Հատիսի լանջին» հյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Տ․ Ա․) եւ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1995 թ․)։

Փրկարարներն ավտոբուսից դուրս են բերել ուղեւոր Ա․ Ն․-ին (ծնված 1970 թ․), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։