Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հունվարի 17-ի դրությամբ հասել է 95 047 411-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որտեղ վարակակիրների թիվը համաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 24 մլն-ը: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 10.5 մլն), Բրազիլիան (ավելի քան 8.4 մլն), Ռուսաստանը (ավելի քան 3.5 մլն), Մեծ Բրիտանիան (ավելի քան 3.3 մլն):

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է 2 032 834 մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: