ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ևս մեկ հայազգի պաշտոնյա է նշանակել իր վարչակազմում:  Կլիմայի և գիտության հարցերով գործակալության անձնակազմում նախագահի հատուկ օգնական կնշանակվի Ջեֆ Մարությանը։ Այս մասին տեղեկանում ենք dcist.com-ից:

Նշվում է, որ Մարությանը այլ գործիչների հետ միասին նոր պաշտոն է ստացել հինգշաբթի:  Նա աշխատելու է ԱՄՆ նախագահի աշխատակազմի գործադիր գրասենյակի ներքո: