Երեկ՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում 13:00-ի սահմաններում Արտաշատի խճուղի թիվ 100/1 հասցեի դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կանաչ խանութ»-ի դիմաց. դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Րաֆֆի Մկրտչյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Նարե Սարգսյանի վարած Chery Tiggo մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Մ. Աղաբեկյանը տեղեկությունը այնուհետև փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյայնի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ր. Մկրտչյանը սովորում է ՀՀ ոստիկանության ակադեմիայում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: