Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս հերքում է Մինասյանի հայտարարությունն առ այն, որ վերջինս Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է:
«Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարցման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը:
Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:
Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ»,- գրել է Միքայել Մինասյանը:
Նշենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց, որ Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները:
Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին, ընթերցելով այն՝ հայտնեց, որ այնտեղ Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: Ավելի ուշ Մինասյանը իր Տելեգրամյան էջում հրապարակեց Արարատ Միրզոյանի նամակը: