ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Բրյուսելում: Այս մասին հայտնում է «Online Գրուզիան»:

Այս մասին տեղեկությունը տարածել է դաշինքի հանրության հետ կապերի ծառայությունը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին նաեւ կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին:

Դաշինքի հանրության հետ կապերի ծառայության տվյալներով՝ COVID-19-ի հետ կապված անվտանգության միջոցառումների պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տա ներկա լինել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այդ իրադարձության լուսաբանման համար:

Միջոցառման ուղիղ հեռարձակումը կատարվելու է ՆԱՏՕ-ի կայքում արարողակարգային ձեւաչափով: