Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում այսօր՝ հունվարի 16-ին ավտոմեքենա է այրվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

«Հունվարի 16-ին, ժամը 12:37-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղում՝ արձանիկի մոտ, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13։15-ին, մարել՝ 13։25-ին։

Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Հ․): Տուժածներ չկան»,- ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։