Դանակահարություն Շիրակի մարզում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այսօր կեսօրին Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ։ Մեզ պատմեցին, որ Ոսկեհասկ համայնքի 19-ամյա բնակիչը վիճաբանել է երկու երիտասարդի հետ, որից հետո դանակահարել է վերջիններիս։ Երեքն էլ նույն համայնքից են։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների «ռազբորկայի» պատճառն աղջկա թեմայով է եղել։ Դանահակարված երկու երիտասարդները՝ 20 և 21 տարեկան տեղափոխվել են Գյումրու Բժշկական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը Irakanum.am-ին փոխանցեց, որ դանակահարված երիտասարդների վիճակը միջին ծանրության է, կյանքերին վտանգ չի սպառնում։

Դանակահարություն իրականացրած երիտասարդը ձերբակալվել է։ Այս պահին Ոսկեհասկ համայնքում ոստիկական ուժերն են հսկողություն իրականացնում, հնարավոր՝ վենդետա թույլ չտալու համար։

Irakanum.am