Այսօր՝ հունվարի 16-ին, Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք պահանջում են, որ իրենց զավակները զինվորական ծառայությունը շարունակեն իրականացնել ՀՀ-ում, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան: Այս պահին ծնողներից մի քանիսը Կառավարության շենքում հանդիպում են վարչապետին:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ծնողները հանդիպել էին Փաշինյանի օգնականներին և որոշվել էր, որ այսօր վարչապետը կընդունի նրանց: