ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հրաժարական է տվել, բայց կաշխատի մինչ իր լիազորությունների ավարտը, հաղորդում է CNN-ը: Ազարը անդրադարձել է հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին, որոնք արդեն համոզել էին Դոնալդ Թրամփի կաբինետի երեք անդամներին հրաժարական տալ: Ազարի պաշտոնանկությունը խորհրդանշական է և չունի գործնական հետևանքներ, քանի որ նա կմնա մինչև հունվարի 20-ը, երբ այսպես թե այնպես նա պետք է հրաժարական տար: Կառավարությունն ավանդաբար հրաժարական է տալիս այն նախագահի հետ միասին, որի լիազորությունների ժամկետը լրանում է: Ավելի վաղ հրաժարական էին տվել կրթության նախարար Բեթսի Դևոսը, տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն, Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վուլֆը: