ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հանդիսանում է ֆրանսիական ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը, տեղեկացնում է L’Equipe-ը:

Նշվում է, որ արգենտինացին ամսական 940.000 եվրո է վաստակում (տարեկան 11.3 միլիոն եվրո):

Հիշեցնենք, որ Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորեց հունվարին 2-ին ՝ փոխարինելով Թոմաս Տուխելին:

Հավելենք, որ չորեքշաբթի ՊՍԺ-ն հաղթանակ տարավ «Մարսելի» նկատմամբ (2-1) և նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը: