Հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել է միայն հանրապետական սփռման մրցույթի համար, 9-ը՝ միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային մրցույթների համար: Միայն մայրաքաղաքային մրցույթին մասնակցելու համար 4 հայտ է ներկայացվել: Սակայն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով, «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն իրենց հայտերը հետ են կանչել:

Այսպիսով, հանրապետական ծածկույթ սլոթի համար մրցում են «Արմնյուզ»-ը (դիմել է նաև մայրաքաղաքային ծածկույթի համար), «Հայակական երկրորդ հեռուստալիքը», «5-րդ ալիքը» (դիմել է նաև մայրաքաղաքային ծածկույթի համար), «Մուլտիմեդիա կենտրոն ԹիՎի» ՓԲԸ (դիմել է նաև մայրաքաղաքային ծածկույթի համար), «Արմենիա ԹիՎի»-ն , «Ա ԹիՎի»-ն (դիմել է նաև մայրաքաղաքային ծածկույթի համար), «Ֆրինյուզ ՍՊԸ»-ն» (դիմել է նաև մայրաքաղաքային ծածկույթի համար), «Ա1+»-ը, «Երիր մեդիա»-ն (դիմել է նաև մայրաքաղաքային ծածկույթի համար), «Շանթ»-ը (դիմել է նաև մայրաքաղաքային ծածկույթի համար):

Միայն մայրաքաղաքային ծածկույթի համար հայտ են ներկայացրել «Դար 21»-ը, «Մո ԹիՎի մեդիա հոլդինգ»-ը, «Արփի մեդիա»-ն և «Շանթ սպորտ»-ը: