ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներից մեկում հրապարակված նյութի վերաբերյալ։ «Այսօր լրատվական կայքերից մեկն անդրադարձել է 2020 թվականի օգոստոսի 22-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպի։ Նշենք, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն։

Այնուհետև հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։ Նշենք նաև, որ ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հրապարակումից առաջ բազմակողմանի ուսումնասիրել դեպքի հանգամանքները», — ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ խոսքը վերաբերում է yerevan.today.am լրատվական կայքում հրապարակված տեղեկությանը, համաձայն, որի մի քանի ոստիկան ծեծի են ենթարկել մի քաղաքացու։