«Ու նոյեմբերի 6-ին, երբ արդեն թուրքին էին նվիրել Շուշին, էս մարդը սենց բաներ էր գրում։ Բա դե վեր կացեք ձեր ախպորը դիմավորեք Շուշի, եկել ա…»,-  Ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

«Էսօր Ալիեւը կնոջ հետ Շուշիում է։ Չգիտեմ, Մեհրիբանը Շուշիում չայ խմեց, թե չէ, բայց նոյեմբերի 6-ին, երբ Շուշին արդեն հանձնված էր թուրքին, էս մարդը ահա էսպիսի գրառում էր անում։

Երբ Շուշին արդեն թուրքինն էր»,- իր հերթին գրել է Նաիրա Զոհրաբյանը: