Մադրիդի քաղաքապետը կենտրոնական կառավարությանը կոչ է արել Իսպանիայի մայրաքաղաքը հայտարարել աղետի գոտի՝ նախազգուշացնելով, որ անցյալ հանգստյան օրերին ձյան տեղումների պատճառած վնասի վերացման համար կպահանջվի 1,4 մլրդ եվրոյից ոչ պակաս:

Քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան հայտարարել է, որ թույլ կտա հատկացնել արտակարգ իրավիճակների դեպքում նախատեսված միջոցները եւ երաշխավորում է, որ «պատճառված վնասից տուժած բոլոր մարդկանց հնարավորինս արագ փոխհատուցումներ կվճարվեն»:

Մադրիդը փորձում է երթեւեկության համար փողոցները բացել եւ մաքրել ձյան կույտերը: Ֆիլոմենա կոչված փոթորիկը դարձել էր վերջին 50 տարում ձյան ամենաուժգին տեղումների պատճառը: