Ղազախստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններից հետո: Այս մասին հայտնում է Sputnik-ի ղազախական ծառայությունը՝ վկայակոչելով պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագիրը:

Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ կառավարությունը պարտավոր է հրաժարական ներկայացնել նորընտիր խորհրդանին: Միևնույն ժամանակ, կառավարության անդամները և վարչապետը կկատարեն իրենց պարտականությունները մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ղազախստանում խորհրդարանի ստորին պալատի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին, դրանցում 71,09% ձայներով հաղթել է իշխող «Նուր Օթան» կուսակցությունը: