Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն այսօր՝ հունվարի 15-ին,  փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշեց, որ հանրապետական ծածկույթի համար հայտարարվել էր 6 սլոթ, իսկ մայրաքաղաքային ծածյկույթի համար՝ 9 սլոթ: «Սական դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիրՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ. ոչի համաձայն ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, եւս երկուսը՝ մայրաքաղաքային  ծածկույթի արտոնագիր, առանց լիցենզիայի: Դա նշանակում է, որ հանրապետական լսոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7»,-ասաց Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ հանրապետական լսոթերի համար հայտ էին ներկայացրել 12 ընկերություն, որից երեքը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթի համար, իսկ մնացած 9-ը նաեւ մայրաքաղաքային: Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթի համար ներկայացվել էր 4 հայտ: «Սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ ընկերությունները ներկայացրեցին իրենց դիմումները, ոով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,-ասաց նա:

Ստորեւ ներկայացնում ենք վերջնական արդյունքում մրցույթին մասնակցում են հետեւյալ հեռուստաընկերությունները եւ նրանց ստացած միավորները.

«Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր,

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն — 626 միավոր,

«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) – 657 միավոր,

«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ-ն – 663 միավոր,

«Արմենիա TV» ՓԲԸ-ն – 723 միավոր,

ATV ՍՊԸ-ն – 670 միավոր,

Freenews ՍՊԸ-ն – 531 միավոր,

«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) – 545 միավոր,

«Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) – 688 միավոր

«Շանթ» ՍՊԸ-ն – 680 միավոր:

Նշենք, որ ՀՌՀ հանձնաժողովի անդամները վերջնական որոշումը կհրապարակվի երեք օրվա ընթացքում: