Թուրքիայի Ուրֆա (Եդեսիա) քաղաքի Դաղյանըի շրջանում գտնվող հայկական Գերմուշի եկեղեցում դեռեւս անհայտ անձիք մանղալ են տեղադրել եւ խորոված արել։

Սոցցանցերով տարածված տեսանյութը բողոքի ալիք է բարձրացրել եւ դեպքին անդրադարձել են թուրքական մի շարք լրատվամիջոցներ։

Գերմուշի հայկական եկեղեցու շրջակայքում ապրող բնակիչները բողոքել են, որ պետությունը չի ապահովում պատմական հայկական եկեղեցու պահպանությունը, իսկ իրենք իրենց ուժերով չեն կարողանում։

Նշենք, որ հիշյալ եկեղեցին ընդգրկված է եղել վերականգնման ծրագրում, սակայն լիարժեք չի ավարտվել վերականգնումը եւ չի իրականացվում համապատասխան պահպանություն, ինչի հետեւանքով եկեղեցին մշտապես ենթարկվում է գանձագողերի ոտնձգություններին։