Գերմանիայում նոր կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 22 368-ով, համավարակի ամբողջ ընթացքում վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 2 000 958 բնակչի մոտ: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 15-ին հրապաակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

COVID-19-ի հետեւանքներից անցած 24 ժամում մահացել Է 1 113 հիվանդ: Համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում մահացու վախճանների ընդհանուր թիվը Գերմանիայում հասել Է 44 994-ի:

Դեկտեմբերի 16-ից Գերմանիայում գործում են խիստ կարանտինային մտջոցներ: Փակ են բոլոր առեւտրական կետերը, բացի պարենային, տնտեսական եւ որոշ այլ խանութներից, որոնք վաճառում են կենսականորեն անհրաժեշտ ապրանքներ:

Չեն աշխատում վարսավիրանոցները, թանգարանները, թատրոնները, կոսմետիկական սրահները, դպրոցականները սովորում են հեռավար: Այն տարածաշրջաններում, որտեղ առավել բարդ իրավիճակ Է կորոնավիտրուսի պատճառով, լրացուցիչ կերպով արգելել են առանց որեւԷ պատճառի հեռանալ 15 կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ: Այդ պատճառների թվին են դասվում, օրինակի համար՝ այցելությունը բժշկի: Արգելքը գործում Է այն օկրուգներում, որտեղ շաբաթվա ընթացքում 100 հազար բնակչին բաժին Է ընկնում վարակման 200 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: