Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հունվարի վերջին Մոսկվայի հետ կքննարկի Ս-400-ի խմբաքանակի մատակարարման հարցը:

«Մենք ավարտին ենք հասցրել Ս-400-ի առաջին խմբաքանակի մատակարարման հարցով աշխատանքները, այժմ շարունակվում է մեր երխոսությունը Ռուսաստանի հետ երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցով: Այդ թեմայով հունվարի վերջին Ռուսաստանի հետ բանակցություններ կընթանան: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարբեր թեմաներ»,-ասել է Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: