«Ասում ա՝ ցավոք, այս հանդիպմանը ռազմագերիների հարցը չլուծվեց: Ա՛յ տղա, դու 12 ջիպով, պետբյուջեի միջոցների հաշվին, գնում, քո տղուն տենում ես, որն իբր ծառայում էր: Գնում ես ռեստորան, մարդկանց վրա կլյաուզա ես անում՝ ՀԴՄ չխփին, բան… քո տղեն որ մի պահ անհետանար ռեստորանից, կարող ա ինսուլտ ստանայիր, բա դու գետինը չես մտնո՞ւմ, գնում ես Մոսկվա, ասում՝ ցավոք, չկարողացանք ռազմագերիների հարցը… բա խի՞ էիր գնացել, Պուտինի ձեռքը սեղմելո՞ւ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ ձեռնամուխ է լինելու այդ թեման բարձրացնել քննիչ հանձնաժողովում: