Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանը նոր աշխատանք ունի: Նա աշխատանքի է անցել «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերությունում` որպես փոխտնօրեն: Այս մասին տեղեկանում ենք Սիսեռյանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։