«Հրապարակն» այսօր գրել էր, որ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը Արմենպրեսի հետ զրույցում նշել էր, որ Արսեն Թորոսյանը կատարում է իր պարտականությունները, ինքը նախարարի հնարավոր հրաժարականի դիմումի մասին տեղեկություն չունի:

ArmDaily.am-ի՝ կառավարության աղբյուրներից հայտնի դարձավ, որ առողջապահության նախարար է նշանակվելու նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը Գյումրիում առջադրված է եղել «Իմ քայլի» ռեյտինգային ցուցակով , եղել է Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենը, այնուհետև եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրենը, որից հետո նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: Նշենք, որ Հարությունյանը առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2019թ. ապրիլի 26-ին: Իսկ 2019թ. հոկտեմբերի 15-ին ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից: