Այսօր վաղ առավոտից Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հանդիպումներ են ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո:
Քննարկվել են գերիի կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնվող հարցեր: