Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են, որ իրենց որդիները զինվորական ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում: Ծնողները պնդում են, որ Արցախում անվտանգության երաշխիքներն իրենց չեն բավարարում. զինվորներն ունեն առողջական խնդիրներ, բուժման կարիք, իսկ նրանց մեծ մասը երկար ժամանակ է, ինչ արձակուրդ չի եկել: