Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել․
 «Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ:
Հունվարի 15-ին Շարժման ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ» :