Home»Քաղաքականություն»Ներքին քաղաքականություն»Կարծում եմ՝ բոլոր հարցերին տրվեցին սպառիչ, անկեղծ պատասխաններ. Անի Սամսոնյանը՝ Ջհանգիրյանի հետ հանդիպման մասին

Կարծում եմ՝ բոլոր հարցերին տրվեցին սպառիչ, անկեղծ պատասխաններ. Անի Սամսոնյանը՝ Ջհանգիրյանի հետ հանդիպման մասին

«Խմբակցության անդամներն ինչ հարցեր ունեին, փորձեցին պարզաբանել՝ թե դատական համակարգի, թե անձնապես թեկնածուների մոտեցումների վերաբերյալ։ Բնականաբար խմբակցության ներսում կլինեն անդամներ, որոնք կունենան տարբեր մոտեցումներ թեկնածության վերաբերյալ, քանի որ այսօր հանդիպման ընթացքում ֆրակցիայի բոլոր անդամները չէ, որ ներկա են եղել, այս հարցը մենք դեռ լրացուցիչ պիտի քննարկենք, թե ինչպես ենք նախապատրաստվելու եւ ինչ որոշում ենք կայացնելու»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչ տպավորություն ունի Ջհանգիրյանի հետ հանդիպումից, Սամսոնյանն ասաց. «Կարծում եմ՝ բոլոր հարցերին տրվեցին սպառիչ, անկեղծ պատասխաններ»։

Անդրադառնալով ԲԴԽ անդամ ընտրվելու վերաբերյալ տարիքային շեմի մասին հաճախ քննարկվող խնդրին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ այդ խնդիրն իրենք եւս քննարկել են. «Պարոն Ջհանգիրյանը ներկայացրեց մի քանի հոդվածներ, որոնք, ըստ էության, որեւէ խնդիր չի լինի իր առաջադրվելուն։ Քննարկել ենք նաեւ մեր ֆրակցիայի իրավաբան պատգամավորներով եւ հասկացել ենք, որ դա ընդամենը մեկնաբանության հարց է։ Այսինքն՝ որպես օրենքի կոշտ խախտում, որն իրապես կարող ենք ասել՝ պարոն Ջհանգիրյանը չի կարող առաջադրվել, չկա»։