Վարչապետի հետ հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան հանդիպմանը և մեր քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ մոսկովյան այցի մասով արդեն հրապարակային խոսել է, երկրորդ մասով մեկնաբանություն չի տալիս, երբ քայլերը կլինեն՝ կներկայացնեն:

Մակունցը հայտնեց, որ քննարկվել են նաև ռազմագերիների հարցը, և եթե լինի նորություն, Կառավարությունը կհայտնի:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ հարցը դեռևս չի կարող քննարկվել, քանի որ անհրաժեշտ է նախ հասկանալ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը և ապա որոշում կայացնել: