Վարչապետը հունվարի 11-ին եւ եռակողմ եւ երկկողմ ֆորմատներում հատուկ անդրադարձել է գերիների խնդրին եւ դա մեզ համար առաջնային խնդիր է. պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գնում: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նեց ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ եւ բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանում: ԱԳՆ-ն եւս առիթը բաց չի թողնում, որ այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում։ Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն եւ զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտի ձեւավորումը: Եվ եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը հումանիտար խնդրի շուրջ, ապա մնացած բոլոր խնդիրները մենք դժվար ենք պատկերացնում, որ կարող են կյանքի կոչվել»,-ասաց նախարարը:

Նախարարը կոչ արեց վստահել իրենց ջանքերին, եւ հույս հայտնեց, որ այս հարցը կստանա դրական լուծում. «Այդ հարցը մեկ օրում լուծվող հարց չէ»,-ընդգծեց նա: