ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Այսօր Իսլամաբադում տեղի են ունեցել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունված հռչակագիրը վերաբերում է նաեւ Արցախին։
Երեք կողմերը միմյանց փոխադարձ աջակցությունն են վերահաստատել Արցախի, ինչպես նաեւ Քաշմիրի եւ Արեւելյան Միջերկրականի հարցերում։
Փաատացի թիրախավորվել են Հայաստանը, Հնդկաստանը եւ Կիպրոսը։
Հռչակագիրը խրախուսելու է նաեւ փոխադարձ տնտեսական ներդրումները։
Տվյալ հռչակագրով հայտարարված նման բացահայտ դիրքորոշումները վկայում են ոչ միայն պանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի, այլեւ պանիսլամիզմի պրոյեկտների զարգացման նոր վտանգավոր մակարդակների մասին։
Վերջին պատերազմում մեր դեմ կողք կողքի մասնակցած այդ պետությունները փաստացի ստացել են իրենց ռազմական ավարը եւ հավակնում են առավել ընդարձակ ազդեցության, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի դեմ։
Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում։
Իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից, որ փորձենք փրկել Հայաստանը։