Tert.am-ը գրում է․
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը փակուղի մղած և հիվանդանոցները գերծանրաբեռնած կորոնավիրուսի համարավարակը «հավերժ գոյություն կունենա», հաղորդում է CNBC-ն։
Հանրային առողջապահության մասնագետները և վարակիչ հիվանդությունների փորձագետներն ամիսներ շարունակ հայտարարում են՝ մեծ հավանականություն կա, որ Covid-19-ը կդառնա «էնդեմիկ հիվանդություն», ինչը նշանակում է, որ այն «չի լքի մարդկությանը»։
Բանսելը նախօրեին JPMorgan Healthcare համաժողովի ժամանակ համաձայնել է հիշյալ դիտարկումների հետ՝ ընդգծելով, որ «SARS-CoV-2-ը չի պատրաստվում հեռանալ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։