Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Известия»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են, թեև ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու պատմական հուշարձանները և մշակութային կոթողները։

Ըստ վեհափառի՝ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին անձամբ գնալ եկեղեցիներ և գնահատել պատմական ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը։