Նախապես հայտարարությունը հստակ սահմանել է, որ Մոսկվայում  քննարկումներ կարող են ընթանալ ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, ինչը տեղի է ունեցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը եւ ընդունված հայտարարությանը:

«Դուք տեղյակ եք, որ 4 ժամ տեւած բանակցություններից 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին: Ես չեմ կարծում, որ սա այն թեման է, որ որեւէ մեկը պետք է շահարկի, անկախ նրանից լրագրող է, թե մեկ այլ անձ: Նշվել է արդեն, որ դա առաջնային հարց է, եւ բոլոր ջանքերը բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն հումանիտար այս հարցը լուծելու համար, ինչը պետք է արվի»,-ասաց նա: