Խորհրդարանում, երբ լրագրողները հարցեր էին ուղղում ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին, իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը խոչընդոտեց լրագրողների աշխատանքին: Ավելի ուշ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչու նման բան արեց:

Սարգսյանը հայտարարեց՝ իբր աղջիկ լրագրողը փորձել է Ջհանգիրյանին գցել գետնին. «Ես դա նկատեցի, փորձեցի կանխել»:

Լրագրողի հարցին՝ պատգամավորը սադրի՞չ է, թե՝ սուտ է խոսում, Սարգսյանը վիրավորեց լրագրողին՝ հայտարարելով, որ նրանից ուժեղ սադրիչ չի պատկերացնում:

Սարգսյանը հայտարարեց, որ լրագրողնեը հետապնդել են Գագիկ Ջհանգիրյանին՝ հայտարարելով, երբ ինքը սկսի լրագրողներին հետապնդել, ամբողջ հանրությունը ահավոր կուրախան. «Ցավոք սրտի, դեռևս չեմ սկսել ձեզ հետապնդել»: