Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով, որի մասին նախօրոք հայտարարվել էր ԱԻՊԾ կողմից: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Ուստի, բնակչությանը հորդորում եմ հանգստություն պահպանել, իսկ լիազոր մարմինները անցկացնելու են համապատասխան քննություն՝ հասկանալու համար բոլոր հանգամանքները և կանխելու պատշաճ իրազեկման բացերով պայմանավորված տեղեկատվական ռիսկերը»,-նշել է նա: