Կորոնավիրուսի՝ մուտացիաների հետեւանքով ի հայտ եկած նոր մանրէահիմքերի նախնական հետազոտությունները վկայում են, որ դրանց վարակելիությունը 10 – 70 տոկոսով ավելացել է: Հունվարի 13-ին այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆեն Ցզիցզյանը։

«Կորոնավիրուսի մուտացիաների վերջին նախնական հետազոտությունները վկայում են, որ դրանց վարակելիությունը աճել է: Երկրորդական օջախայնության ցուցանիշը (SAR, այն անձանց շրջանում վարակման նոր դեպքերի հաճախությունը, որոնք շփվել են սկզբնական հիվանդների հետ) մեծացել է, աճը կազմել է 10 – 70 տոկոս: Ընտանիքներում հիվանդացության դեպքերի թիվն զգալիորեն աճել է»,- նշել է նա: «Այդ մանրէահիմքերը գերակշռում են Եվրոպայում, հատկապես Մեծ Բրիտանիայում: Այդ պետություններում համաճարակաբանական իրավիճակը համեմատաբար ծանր է»,- ասել է փորձագետը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ առայժմ չկան այն բանի վկայություններ, թե նոր մանրէահիմքերը բնորոշվում են հիվանդացածների շրջաում ավելի բարձր մահացությամբ: «Այժմ մենք առայժմ չունենք այն բանի վկայություններ, թե նոր մանրէահիմքերի վարակունակությունն աճել է, այլ խոսքով, որ հիվադնության ընթացքի լրջությունը սաստացել է»,- ասել է Ֆեն Ցզիցզյանը: «Մենք նաեւ փոփոխություններ չենք տեսել հակագենային հատկություններում: Այսինքն՝ իրավիճակների, երբ այն մարդկանց համար, որոնց մոտ վարակման կամ պատվաստման հետեւանքով հակամարմիններ են արտադրվել, կորցված լինի դրանցից (նոր մանրէահիմքերից) պաշտպանությունը, մենք նույնպես չենք կարողացել արձանագրել»,- ընդգծել է մասնագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: