Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետներն Արցախի Մարտակերտ քաղաքի դաշտային հոսպիտալում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում։ Կազմվել են նաև բժշկական բրիգադներ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։
Հոսպիտալների աշխատանքի մեկնարկից ի վեր բուժօգնություն են ստացել ավելի քան 1200 բնակիչներ, այդ թվում ՝ 157 երեխա։
Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ: Տեղի բնակիչների դժգոհությունները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։