Ռուսաստանցի բժիշկները տեսակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախքան նրանց ժամանումը Մոսկվա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 11-ին հանդիպելու նպատակով: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղարը:

Դմիտրի Պեսկով չի ասել բժիշկների ուղևորության նպատակը՝ նշելով, որ ինքն արձակուրդում էր մինչև հունվարի 16-ը: