ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ խմբակցությունը լքելու է։ Նշենք, որ առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունը հաջորդը լքելու է Արման Բոշյանը։

Ըստ նույն այդ հրապարակումների պատգամավորը այս օրերին մեկուսացել է, եւ մտածում է, կամ խմբակցությունը լքելու, կամ մանդատը վայր դնելու մասին։

Irakanum.am-ի հետ զրույցում Արման Բոշյանը հերքեց այդ տեղեկությունները։ «Ես ՔՊ հիմնադիրներից եմ եղել, վարչության անդամ եմ, հիմա կուսակցական գործերով եմ զբաղված, տարծքայիններով ու այլ հարցերով: Ոչ մեկուսացել եմ, ոչ մանդատս եմ դնելու, ոչ էլ լքելու եմ խմբակցությունը»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ պատրաստվում է նաեւ ԱԺ այս տարվա անդրանիկ նիստին, որը մեկնարկելու է հունվարի 18-ից։

Հիշեցնենք, որ մինչ այս պահը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս են եկել պատգամավորներ Տիգրան Կարապետյանը, Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆիա Հովսեփյանը։ Irakanum.am