Հիշու՞մ եք ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը, որ ադրբեջանական լոբբինգի համար պատվիրակները կասկածվում էին կաշառք ատանալու մեջ: Այս մասին երկար ժամանակ ելույթներ ենք ունեցել ԵԽԽՎ տարբեր նիստերում։ Վերջապես արդյունք եղավ։

Միլանում դատարանը ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը արգելափակելու համար 0.5 մլն եվրո ստանալու դիմաց: Քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։

Այս մասին հայտնում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: