«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանին եւ Գոռ Գեւորգյանին ԱԺ ղեկավարությունը տարեվերջին տեղափոխել է եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կազմ։

Մինչ այդ Թովմասյանն անդամակցում էր մարդու իրավունքների պաշտպանության, իսկ Գեւորգյանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Իշխող թիմում կարծում են, որ սա պատժի ձեւ է, որը կիրառում են այն պատգամավորների նկատմամբ, որոնց ինքնագնահատականն ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի ուսապարկին վայել է։ Այսպես կոչված՝ «պրեստիժնի» հանձնաժողովներից տանում են անգործության մատնված հանձնաժողովներ, որտեղ գրեթե նիստեր տեղի չեն ունենում։

Թովմասյանի տեղը նախկին հանձնաժողովում համալրել է Լենա Նազարյանը, իսկ Գեւորգյանի փոխարեն՝ Գոռ Երանյանը, ով մինչ այդ գիտության եւ կրթության հանձնաժողովի կազմում էր։ Վարդան Աթաբեկյանն ու Սոֆյա Հովսեփյանն առայժմ իրենց տեղում են, իսկ նորաթուխ Աննա Գրիգորյանին դեռ որեւէ հանձնաժողովում չեն տեղավորել, նրա կենսագրությունն անգամ չի տեղադրվել ԱԺ կայքում։

«Իմ քայլում» ասում են՝ Գրիգորյանը քոչարյանական է։ Ամեն ինչ արել են, որ Տիգրան Կարապետյանը մանդատը վայր չդնի, որպեսզի Ա․ Գրիգորյանը չմտնի ԱԺ, բայց չի ստացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում