Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 643-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2941 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հունվարի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 707 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 17 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3618-ի:

Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 729-ով, ընդհանուր առողջացածների թիվը 150 602 է, փաստացի բուժվողներինը՝ 8393  (մեկ օրում նվազել է 389-ով): Մեկ օրում արվել է 1885 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 611 815 թեստ: