«իԳործ» ծրագրի շրջանակներում Սփյուռքից Հայաստան է ժամանել 3 նոր բարձրակարգ մասնագետ: Նրանք այսօր միացել են ՀՀ կառավարության աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Հայաստան են ժամանել Շիլա Փայլանը Կանադայից, Զավեն Այվազյանը Ռուսաստանից և Անահիտ Միքայելյանը Կիպրոսից:

«իԳործ»-ի շրջանակներում արդեն 48 սփյուռքահայ մասնագետ է աշխատում պետական համակարգի 19 տարբեր մարմիններում: