Աֆղանստանում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը, որը պատրաստվում էր մահափորձ կատարել Քաբուլում ԱՄՆ դեսպանի նկատմամբ: Այս մասին հայտնում է աֆղանական Pajhwok գործակալությունը:

Նշվում է, որ երկրի ազգային անվտանգության վարչությունը վնասազերծել է ահաբեկիչ Աբդուլ Վահիդին ու նրա երեք հանցակիցներին՝ երկրի արևելյան Նանգարհար նահանգում:

Ըստ գործակալության՝ Աբդուլ Վահիդը նախապատրաստում էր Աֆղանստանում ԱՄՆ դեսպանի, ինչպես նաև Աֆղանստանի կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը: